ՀՀԿ-ական պատգամավորները խորհրդարան էին ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս), Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը և Վարդան Այվազյանը երեկ, կառավարության ծրագրի քվեարկությանը, խորհրդարան էին ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում: ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս Առաքել Մովսիսյանի ոտքը սայթաքեց եւ ընկավ: Նրան ոտքի կանգնել օգնեց իր կողքով քայլող Վարդան Այվազյանը: ՀՀԿ-ական հարբած պատգամավորներին օգնում էր դահլիճ հասնել կամ դահլիճից դուրս գալիս ուղեկցում էր նաեւ Սուքիաս Ավետիսյանը:
«Առավոտի» հետ զրույցում, սակայն, Սուքիաս Ավետիսյանը փորձում էր համոզել, որ իր գործընկերները ոչ թե հարբած էին, այլ «իրենց լավ չէին զգում»: Դիտարկմանը, որ ալկոհոլի հոտն էլ էր տարածվել միջանցքում, Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Ես հոտ չեմ առել»: Ասացինք, որ կայքերում տեսանյութեր էլ կան տեղադրված: Պատգամավորը հակադարձեց. «Չեմ տեսել: տեսնենք ինչ է, հետո կորոշենք»: Իհարկե, պարոն Ավետիսյանը մի կերպ էր զսպում իրեն, որ իր իսկ ասածների վրա չծիծաղի: Ավետիսյանն ասաց, որ քանի որ Առաքել Մովսիսյանի կողքն է նստում ԱԺ նիստերի դահլիճում, միայն նրան է օգնել:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում:




Լրահոս