Եթե կառավարության ծրագրի փոխարեն բաժակաճառ է ներկայացվում, պատգամավորներն էլ պետք է խմեն․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը և Վարդան Այվազյանը, երեկ խորհրդարանի նիստին մասնակցել են մեղմ ասած անսթափ վիճակում, ընդ որում՝ Առաքել Մովսիսյանը հաջողացրել է նույնիսկ հավասարակշռությունը կորցնել և վայր ընկնել հենց դահլիճում:

«ՉԻ» – Պատգամավորների վարքագիծը միանգամայն հասկանալի է, եթե կառավարության ծրագրի փոխարեն բաժակաճառ է ներկայացվում՝ նրանք էլ, պարզ է, հենց այդ վիճակում պիտի լինեին: Նրանց միակ սխալն այն է եղել, որ մենակ-մենակ են խմել ու հետները մի քանի շիշ չեն բերել դահլիճ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Առաքել Մովսիսյանը (նույն ինքը՝ Շմայսը) անկում է արձանագրել ապա սա, հասկանալի է, լրագրողների հիվանդ երևակայության արդյունքն է: Իրականում իր այդ արարքով հանրապետական պատգամավորն իր զորակցութունն է հայտնել կառավարության ծրագրին ցույց տալով, թե ինչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ, եթե ստվերը չկրճատվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս