Տխրահռչակ Մհեր Սեդրակյանն ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա հայհոյել է լրագրողին․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ի հանրապետական պատգամավոր, տխրահռչակ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը) երեկ կրկին ի ցույց է դրել իր ողջ «հմայքը». նա վիրավորել ու հայհոյել է իրեն մոտեցած «Tert.am» ինտերնետային պարբերականի լրագրողներին։ Ինչպես ներկայացրել է պարբերականը, Թոխմախի Մհերի այդ պահվածքը ամբողջությամբ ձայնագրվել է, սակայն դրանք ենթակա չեն հրապարակման գոնե առայժմ։ Պարբերականի խմբագրությունը հույս է հայտնել, որ Մհեր Սեդրակյանը ներողություն կխնդրի իր արածի համար։ Հակառակ դեպքում՝ պարբերականը որոշել է հետամուտ լինել «իր աշխատակիցների արժանապատվության վերականգնմանը եւ միջադեպի քննությանը»։ Նշենք, որ Թոխմախի Մհերը սովորություն ունի հայհոյել ու հետո ներողություն խնդրել, ինչը, սակայն, նրա համար լուրջ հետեւանքներ չի ունենում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս