32-ամյա բրիտանացի Ուեսլի Ջոնսը Վուստեր քաղաքից որոշել է իր երիկամը տալ երկու երեխայի մայր Սալլի-Էնն Գրեյնջերին: 2004թ.-ին Ջոյսը 4 տարի դատապարտվել էր ծեծի համար, և ազատազրկման վայրում հասկացել, որ պետք է փոխվի:
Տղամարդը ծանոթ չէ այն կնոջն, ում վիրահատություն է անհրաժեշտ: Նա ուղղակի ուզում է օգնել, գրում է Mirror-ը:
«Ես չեմ չեմ կարող թույլ տալ, որպեսզի երկու երեխա մնան առանց մոր», – հայտարարել է նախկին հանցագործը, որն ինքը 4 փոքրիկ է մեծացնում: 34-ամյա հիվանդ կնոջ երիկամները տուժել են այն հաբերից, որոնք բրիտանուհին ստիպված է եղել խմել 2009թ.-ին արված թոքի փոխպատվաստումից: Երիկամի փոխպատվաստումը կարող է Սալլի-Էնն Գրեյնջերի համար բախտորոշ լինել:
Եթե վիրահատությունը ժամանակին չարվի, երկու երեխաների մայրը շուտով կմահանա: Ուեսլի Ջոյսի խոսքով, զոհելով անծանոթ կնոջն իր երիկամը, նա ցանկանում է քավել նախկին մեղքերը: