Այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 24-ին  է ծնվել ՀՀ ժողովրդական  գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, 1967-71 թթ-ին  ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր  Հակոբ Հակոբյանը: Ծնվել է 1923թԱլեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։

Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958ՄոսկվաԼենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (19591961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։

Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

 




Լրահոս