Դատարանը կարգադրել է Կալիֆորնիայի Պալմդեյլ քաղաքի վարչակազմին թույլ տալ Քրիստոֆեր Էվանս Հաբբարտին, որը 40 կանանց է բռնաբարել, մի տնակ վարձել քաղաքի ծայրամասում:
Վերջին 18 տարին Հաբբարտը, որն այժմ 63 տարեկան է, անցկացրել է հոգեբուժարանում, և հիմա բժիշկները որոշել են, որ նա միանգամայն առողջ է և կարող է ապրել ազատության մեջ: Պալմդեյլի քաղաքացիները կտրականապես դեմ էին, որ իրենց հարևանությամբ նման հանցագործ բնակվի, սակայն Սանտա-Կլարեի դատարանը համարել էր, որ Հաբբարտին բնակավայրի հարցում մերժելու հիմքեր չկան: Հաբբարտը մեղավոր է ճանաչվել առնվազն 40 կանանց բռնաբարության մեջ 1971-ից միչև 1982-ն ընկած ժամանակահատվածում:
Ոստիկանությունը ենթադրում է, որ նրա զոհերի թիվը հարյուրից ավել է եղել: Սկզբում նա դատապարտվել է 16 տարվա բանտարկության, սակայն 1990-ին վաղաժամկետ ազատ արձակվելով՝ արդեն 2 ամիս անց կրկին ձերբակալվել է կնոջ վրա հարձակման համար:
1996թ. հոգեբանական փորձաքննությունը նրան հիվանդ է ճանաչել և վճռել, որ նա բուժման կարիք ունի. հայտնում է BBC-ին: