Կալիֆորնիայի համալսարանի մոտակայքում շաբաթ գիշերը տեղի ունեցած կրակոցների զոհ է դարձել 7 մարդ, այդ թվում՝ հանցագործը. տեղեկացնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր 3 զոհվածի մասին:
Կրակը բացել է անհայտ անձը ավտոմոքենայից: Հետագայում նա հայտնաբերվել է իր մեքենայում՝ գլխի հատվածում ստացված մահացու վնասվածքով: Արդյոք հարձակվողն ինքն է ինքնասպան եղել, թե սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, չի հաղորդվում: