Մեկնարկել է ՀՀԿ նորընտիր խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ սկսվել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որին մասնակցում են խորհրդի անդամները, ինչպես նաև՝ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այնտեղ է նաև նախագահ, ՀՀԿ կուսակցության ղեկավար  Սերժ Սարգսյանը:

Թեև նիստը սկսել էր ժամը 18.00-ին, սակայն խորհրդի անդամները 40 րոպե առաջ էին արդեն գտնվում Կառավարության ընդունելությունների տանը:

Խորհրդի նիստին մասնակցում է նաև Շուշան Պետրոսյանը: Վերջինիցս armlur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են քննարկվելու,  սակայն նա տեղյակ չէր:




Լրահոս