Armenian text to speach

Պաշտպանական կողմը միացել է տուժող կողմին եվ բոյկոտում է դատական նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տավուշի մարզի զորամասերից մեկում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության արդյունքում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Իջևանում կայանալիք դատաքննությանը տուժող կողմը չի մասնակցի. տուժող կողմը որոշել է բոյկոտել դատական նիստերը:Այս մասին այսօր հայտարարեցին տուժող Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Ռուբեն Մարտիրոսյանը: Տուժող կողմը և պաշտպանական կողմը կարծես թե միավորված են. մի բան, որ նմանատիպ գործերի դեպքում հազվադեպ է հանդիպում: Ամբաստանյալներ (դեպքի պահին՝ շարքայիններ) Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի և Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը ևս հայտարարեց, որ միանում է բոյկոտին, քանի դեռ դատաքննությունը չի տեղափոխվել Երևան: Բոյկոտին միանալու մասին հայտարարել էին նաև մյուս երկու պաշտպանները` ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, որը քննչական գործողություններին մասնակցելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել ասուլիսին, եւ ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը: Պաշտպանները հեռախոսային խոսակցության միջոցով հայտնել էին իրենց համաձայնությունը: Սակայն այսօր նրանք լրատվամիջոցներին այդ մասին չեն հայտարարել, հետևաբար դժվար է միանշանակ ասել, որ նրանք չեն մասնակցի վաղվա դատավարությանը:




Լրահոս