Այսօր Ազգային Ժողովում ընթանում էր 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Աշոտ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԻՆ-ի համար հաշվետու տարում նախատեսված էր 17 ծրագրի իրականացում, բացի դրանից` տարվա ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդից միջոցներ են նախատեսվել և օգտագործվել է ԱԻՆ-ի կողմից:
«Ընդհանուր ճշտված ծրագիրը կազմել է 8 միլիարդ 256 միլիոն դրամ, որի դիմաց արձանագրվել է 91,8 % կատարողական: Ամենամեծ տեսակարար կշիռը ԱԻՆ-ի բյուջեում ունեցել է փրկարարական ծառայության համակարգի պահպանումը. նախատեսված էր հինգ միլիարդ վաթսունմեկ միլիոն դրամ, որն օգտագործվել է 99 %-ով: Հիդրոօդերևութաբանության ծառայությունների համար նախատեսված 594 միլիոն դրամն օգտագործվել է հարյուր տոկոսով»,- նշեց Ջանջուղազյանը` հավելելով, որ գործնական գրեթե բոլոր ծրագրերի իրականացումը 100%-ով իրականացվել է: