ԵԱՀԿ դիտրդական առաքելությունը նշել է, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցել են միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխան:
Այս մասին Կիևում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ժոաո Սոառեսը (Joаo Soares), գրում է Сегодня-ն: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինական ժողովրդի ժողովրդավարական ուղեծիրը», – ասել է նա:
Դիտորդական առաքելության նախնական եզրակացություններում նշվում է ընտրողների բարձր ակտիվությունը: Որպես ընտրությունների հիմնական թերություն նշվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում նախընտրական քարոզչության և քվեարկության հետ առաջացած խնդիրները, ինչպես նաև տեխնիկական խնդիրները, որոնք ընտրատեղամասերում ընտրողների հեթրի պատճառ են դարձել: