Արդարադատության նախարարությունը նոր մամլո խոսնակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը Ծովինար Զոհրակի Խաչատրյան /Կենսագրական համառոտ տվյալներ/ Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:

Կրթություն

2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»

2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս

1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր

Աշխատանքային փորձ

2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար

2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր 2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու

2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար

2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ

2000-2002 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր Այլ տեղեկություններ Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:

«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս