Մխիթարյանին չի հաջողվում մոռանալ «Ռեալ»-ի հետ խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով Բունդեսլիգայի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին, նշել է, որ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ «Ռեալ»-ի հետ խաղը:

«Ոչ մի կերպ չի հաջողվում մոռանալ «Ռեալ»-ի հետ խաղը: Չնայած անհաջողությանը` դա ինձ մղում է նոր պայքարի: Հայաստանում ասում են, որ Աստված երբեմն քեզ ընկնելու հնարավորություն է տալիս, որ գնահատես թռիչքդ:

Յուրգեն Կլոպն ու թիմակիցներս ասացին, որ հավատում են ուժերիս, և ես պետք է գլուխս բարձր պահեմ: Դա շատ օգնեց ինձ», – նշել է նա, հավելելով, որ հնարավոր չէ համեմատել Ուկրաինայի ու Գերմանիայի առաջնությունները:

«Գերմանիայում ամեն ինչ այլ է: Թիմերը գրեթե հավասարազոր են, և նույնիսկ աղյուսակի ստորին հատվածի թիմերը կարող են պայքարել հաղթանակի համար»,- հայտարարել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում գերմանական թիմը հանդիպում էր անցկացրել արքայական ակումբի հետ: Այդ խաղում Մխիթարյանը բազմաթիվ գոլային պահեր էր ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ չէր կարողացել իրացնել:




Լրահոս