ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմռան ամիսներին գյուղական բնակավայրերում մարդկանց հիմնական զբաղմունքը հայկական սերիալներն են: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները սերիալներից ազատ ժամանակ էլ քննարկում են դրանք: Տարածքի գյուղերի կյանքը նրանք նմանեցրել են սերիալների անվանումներին: Սահմանամերձ Դովեղ գյուղն ապրում է դժվարին կյանքով, հողերի մի մասն ադրբեջանցիների վերահսկողության կամ նշանառության տակ է: Սերիալ դիտողները Դովեղի կյանքը «կնքել են» «Դժվար ապրուստ»: Բագրատաշեն գյուղը մաքսակետից այն կողմ է, Վրաստանի հետ սահմանագծին, ինչի պատճառով Բագրատաշենը կոչել են «Եզրագծից այն կողմ»: Փոքրիկ Այրում քաղաքից մեծ թիվ են կազմում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները` «խոպանչիները»: Այրումի կյանքը սերիալի հանգույն կոչել են «Ո՞ւր է իմ տղամարդը»: Տավուշի մարզի` բնակչության թվով ամենամեծ գյուղում` Կողբում, քիչ չեն հիմնարկների տնօրենները, կուսակցական ղեկավարները, գործարարները, այստեղ բախվում են հատվածական շահեր: Կողբի կյանքն էլ կոչել են  «Որոգայթ»:




Լրահոս