Կարծում եմ Կլիչկոյի հետ ռևանշը կկայանա. Ալեքսանդր Պովետկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը (26-1, 18 КО) համոզված է, որ ևս մեկ շանս կստանա՝ մենամարտելու համար WBA/WBO/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ (62-3, 52 КО):

2013 թվականի հոկտեմբերին ռուս բռնցքամարտիկը մենամարտել էր Կլիչկո կրտսերի հետ և զիջել հաղթանակը նրան՝  դատավորների միաձայն որոշմամբ: Այնինչ, Պովետկինի տարած պարտությունը նրա ինքնավստահությունը չի սասանել, և նա նորից պատրաստ է մենամարտել աշխարհի չեմպիոնի հետ:

«Կլիչկոյի հետ մենամարտից հետո ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես ես կոտրված չեմ եղել: Մենամարտը դեռ չեմ դիտել, բայց անպայման կանեմ դա: Չարրի հետ մենամարտին մենք պատրաստվում ենք Կլիչկոյից անկախ, ամեն դեպքում նրանք տաբեր բռնցքամարտիկներ են: Իհարկե, ես ռևանշի մասին եմ մտածում: Կարծում եմ ռևանշը կկայանա», ասել է Պովետկինը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Պովետկինը կմենամարտի Մանուել Չարրի (26-1, 15КО) հետ WBC International գոտու համար: Ինչպես և Պովետկինը, Չարրն իր կարիերայի միակ պարտությունը Կլիչկո եղբայրներից այս անգամ Վիտալիից է ունեցել:

Alexander Povetkin v Wladimir Klitschko - Heavyweight Fight




Լրահոս