ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` չի բացառվում, որ հանդիպումը տեղի ունենա հենց երկուշաբթի, թեեւ, կախված զարգացումներից, հնարավոր է նաեւ փոփոխվեն իշխանությունների ծրագրերը: Առայժմ հայտնի չէ` դա կլինի մասնավոր հանդիպում, թե կոալիցիայի նիստ: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն միացել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների` համամասնական ընտրակարգի վերաբերյալ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հանդիպման առիթն առաջին հերթին դա լինի:




Լրահոս