Բելառուսի մոտ որոշ անբավարարվածություն կա Աստանայում ստորագրված փաստաթղթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը Եվրասիական տնտեսական միության ստորագրումից առաջ ոչ մի զիջում չի պահանջել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բելառուսը ոչ մի զիջում չի պահանջում, ամեն մեկը ինտեգրման մեջ ներդնում է այնպիսի բան, ինչը հետաքրքիր է բոլորի համար: Պարտադիր չէ, որ այդ ներդրումը չափվի միայն տոննաներով, կուբամետրերով և բարելներով: Մենք գիտակցված ենք մոտեցել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրմանը, փորձել ենք մաքսիմալ պաշտպանել մեր շահերը, հարգանքով են մոտեցել գործընկերների դիրքորոշմանը, մանրամասն ուսումնասիրել ենք փաստաթղթը, նշել ենք նրա դրական կողմերը», – РИАНовости –ի փոխանցմամբ ասել է Լուկաշենկոն:

Սակայն  Մինսկի մոտ այդուհանդերձ որոշ անբավարարվածություն կա փաստաթղթից, հավելել է Բելառուսիայի նախագահը:




Լրահոս