Ժողովուրդ. Կոտայքի մարզպետը կազատվի աշխատանքից, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի առջեւ խնդիր է դրել, որ եթե պարտվի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ապա հաջորդ օրը պետք է դիմում գրի ու հեռանա պաշտոնից: Սա է պատճառը, որ Կ. Շահգալդյանը, ոչնչի առջեւ կանգ չառնելով, պայքարում է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հաղթանակի համար: Սակայն այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ Կովալենկո Շահգալդյանի հաղթանակով ՀՀԿ-ում առանձնապես ոգեւորված չեն. նա ընկալելի չէ այստեղ: Տեղեկացանք, որ շատ ՀՀԿ-ականների համար Կովալի կորուստն ավելի նախընտրելի է, քան մի քաղաքապետի պաշտոնը նախկին կուսակից Սասուն Միքայելյանին հանձնելը: Բանն այն է, որ Շահգալդյանը համարվել ու համարվում է ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի սիրելին: Իսկ դա նշանակում է, որ մերժված է շատ գաղափարական ու նույնիսկ ոչ գաղափարական ՀՀԿ-ականների կողմից (Աբրահամյանին Սերժ Սարգսյանն առաջվա նման չի վստահում): Այնպես որ, Հրազդանում փետրվարի 12-ին կայանալիք ընտրությունները բավականին հետաքրքիր ընթացք կարող են ունենալ: ՀՀԿ-ն “”ներսից”” պառակտվել է:   




Լրահոս