“Յակուտիա” ավիաընկերությունն աշխատանքից ազատել է Ан-24 աձնակազմի երկու անդամի` Մագադան քաղաքի հյուրանոցում անվայել վարքագիծ դրսեւորելու համար:Աձնակազմի վարքագծի վերաբերյալ բողոքել է Մագադանի օդանավակայանի տնօրենը:Նրա խոսքով` հունվարի վերջին օդաչուները հրաժարվել են ալկոհոլի հետազոտություն անցնել, չնայած, արտաքինից նրանք հարբած են եղել: Օդաչուները բարձր հայհոյել են եւ խախտել հասարակական կարգը:Իսկ նրանցից մեկն առանց անհրաժեշտության կրակմարիչ է օգտագործել` 5.5 հազ ռուբլու վնաս պատճառելով:
Օդաչուներին աշխատանքից ազատել են անհարկի վարքի համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ