Մոնակոյի իշխանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնակոյի իշխան Ալբեր II-ը և նրա տիկինը` Շարլեն, տարեվերջում սպասում են իրենց առաջնեկին: Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, նա, արդեն 3 ամիս է, հղի է:

55-ամյա Ալբերի համար այդ երեխան առաջինը չի լինի` նա արտամուսնական կապերից արդեն ունի որդի և դուստր, սակայն նրանք չեն կարող հավակնել թագավորական գահին: 36-ամյա Շարլեն առաջին անգամ է մայրանալու:

Ալբերտն ու Շարլեն ամուսնացել են 2011թ. ամռանը և այն ժամանակվանից փորձում են երեխա ունենալ: Մոնակոյի համար  դա շատ կարևոր է, քանի որ իշխանությանը թագաժառանգ է անհրաժեշտ: Եթե հանկարծ Գրիմալդիների տոհմի տղամարդկանց ճյուղն ընդատվի, իշխանությունը կանցնի Ֆրանսիայի պրոտեկտրատի տակ:




Լրահոս