Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը տարհանել է մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 460 տան բնակչի` ավտոմեքենայի պայթյունի պատճառով. տեղեկացնում է Sky News-ը:
Տեղական ժամանակով մոտ 04:00-ին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել «կասկածելի ավտոմեքենայի» մասին, ինչից վառելիքի ուժեղ հոտ է եկել:
Հնարավոր սպառնալիքից 200 մ շառավիղով իրավապահները փակ գոտի են սահմանել:
Իրավապահներն արդեն մի քանի վերահսկվող պայթյուն են իրականացրել փակ գոտում:
Սպաները կոչ են արել տեղի բնակիչներին չմոտենալ վտանգավոր տարածքին և շնորհակալություն են հայտնել համբերության և համագործակցության համար. տեղեկացնում է ria.ru-ն: