Հրեական թանգարանում սպանություններ կատարողը ջիհադական խմբավորման անդամ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղդի Նեմմուշը` արաբական ծագումով 29-ամյա ֆրանսիացին, ուրբաթ օրը ձերբակալվել էր Մարսելում: Ոստիկանները նրա մեքենայի բեռնախցում գտել են Կալաշնիկովի ինքնաձիգ և ատրճանակ, որոնք, ինչպես նրանք կարծում են, օգտագործվել են մայիսի 24-ին Բրյուսելում. տեղեկացնում է BBC-ին:

Հրեական թանգարանում կրակոցների պատճառով 3 մարդ սպանվել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում:

Կիրակի օրը Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլանը հայտարարել է, որ Նեմմուշն իր վրա է վերցրել պատասխանատվությունն այդ սպանությունների համար:

Մոլանը հայտնել է, որ ձերբակալվածը 1 տարուց ավել անցկացրել է Սիրիայում և շփման մեջ մտել ծայրահեղական իսլամիստների հետ:

Փարիզի դատախազը պատմել է լրագրողներին, որ զենքի հետ մեկտեղ՝ Նեմմուշի մոտ հայտնաբերվել է սպիտակ պաստառ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» գրառումով: Դա ջիհադականների խմբերից մեկի անվանումն է, որոնք պայքարում են Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ:

Նեմմուշի մոտ հայտնաբերվել է նաև տեսախցիկ` 40-վարկյանանոց տեսագրությամբ, որի վրա ցույց է տրվում Կալաշնիկովի ինքնաձիգն ու ատրճանակը: Կադրի ետևի ձայնը խոստովանվում է սպանության մեջ և ափսոսանք հայտնում, որ Բրյուսելի Հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցները չեն նկարահանվել:




Լրահոս