Նացիստական դաջվածքն օգնել է բացահայտել սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքի մի բնակիչ անտառում դիակ է գտել, որի վրա եղել է նացիստական Jedem das Seine դաջվածքը,- տեղեկացնում է vz.ru -ն ։Ռուսաստանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ դաջվածքը ոչ միայն օգնել է պարզել սպանվածի ինքնությունը, այլեւ՝ գտնել մարդասպանին։Հանցագործը նախկինում դատապարտված է եղել եւ խոստովանել է իր մեղքը։ Նրա խոսքերով՝ ծագած կռվի արդյունքում նա մի քանի անգամ աթոռով հարվածել է տղամարդու դեմքին, ինչից հետո, խուճապահար որոշել է թաքցնել դին։ Հանցագործը մահացածի մարմինը բաժանել է մի քանի մասի եւ տարածել աղբանոցում։ Մեջքի մի հատվածն էլ, փաթաթելով սպիտակեղենով, տարել է անտառ։




Լրահոս