ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի առջեւ

Երեկ «Հաշմանդամ օդաչուների միություն» ՀԿ-ի անդամները պաստառներով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասի համար: Մեկ տասնյակից ավելի նախկին օդաչուներ պաստառներով հավաքվել եւ պահանջում էին իրենց հասանելիք գումարները: Հիշեցնենք, որ հաշմանդամ օդաչուները աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել: Ի դեպ, գումարը կազմում է 570 մլն դրամ:




Լրահոս