Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ու Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեցին, քաղաքական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում, որ դրա պատճառը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ում Սերժ Սարգսյանն անվերապահորեն հավատում է: Այսինքն` վարչապետի հետ տարաձայնության արդյունքում գրվեցին հրաժարականների դիմումները: Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ինչպե՞ս կարողացավ չեզոքացնել ՀՀ-ում լուրջ դերակատարություն ունեցող պաշտոնյաներին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ճիշտ եք: Երկուսն էլ ամբիցիաներ ունեին եւ նախագահ դառնալու հակում (քաղաքապետ Կարապետյանը): Ասեմ, որ Տիգրան Սարգսյանն էլ ունի այդպիսի հակում: Բայց քանի որ այդքան թույլ է, դրա համար էլ Սերժ Սարգսյանի մտքով չի անցնում, որ կարող է իրեն մրցակից լինել: Չէ՞ որ բոլորը ծիծաղում են նրա վրա»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ