Չի կարելի հույս դնել միայն հակագրոհների վրա. Շալանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը նշել է, որ հավաքականը պետք է սկսի տակտիկապես ավելի ուժեղ խաղալ:

«Չի կարելի հույսը դնել միայն հակագրոհների վրա: Որակյալ ֆուտբոլի համար դա քիչ է: Հակագրոհներով կարելի է մի խաղում հաղթել, բայց ընդհանուր առմամբ՝ պետք է տակտիկապես ավելի ուժեղ խաղանք», – նշեց նա:

Մարզչի խոսքով` հարձակման գծում հավաքականին կարող է օգնել նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ պաշտպանության խնդիրները սուր են:

«Մեր նպատակը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն է»,- հայտնել է նա:

Նշենք, որ Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ 4:3 հաշվով հաղթել է ԱՄԷ-ին, 1:3 հաշվով պարտվել՝ Ալժիրին, իսկ  հունիսի 6-ին էլ կմրցի Գերմանիայի հետ:




Լրահոս