«Նման բաները պետք է հանրաքվեի դրվեն, այնտեղ մի ամբողջ գամա ինքնիշխանության զիջում կա, չի կարելի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Աստանայում կայացած իրադարձությունների ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին:
Բագրատյանի խոսքով՝ Աստանայում ԱԳ նախարարը պետք է հուշեր նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ պետք է անմիջապես պատասխան տար:
«ԱԳ նախարարը պետք է վազեր Նազարբաևի ելույթից հետո ու փսփսար նախագահի ականջին՝ ինչ պատասխանել»,-նշեց նա: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդ անտեղյակությունը, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց.
«Չեն աշխատում, մեզ չեն հարցնում, այն օրերին մենք ենք արել: Ոչ մի անգամ ո’չ նախագահը, ո’չ արտգործնախարարը չեն զանգել, ասել՝ կարելի է հանդիպենք, խոսենք: Նույնը` ատոմակայանի մասով, ինչպես են այս թղթերը ստորագրվել, կուլտուրա չկա աշխատանքի»:
Անդրադառնալով ԼՂՀ ու Հայաստանի միջև մաքսակետ դնելու հարցին` նախկին վարչապետը նշեց, թե Ղարաբաղը պետք է տնտեսապես ապրի:
«Ապօրինի ոչինչ չկա, եթե Ղարաբաղը, լինելով ճանաչված պետություն, առևտուր է անում Ռումինիայի հետ, այստեղ որևէ միջազգային ապօրինի ակտ չկա: Սա էր, որ պիտի Նազարբաևը որպես պատասխան ստանար, – եզրափակեց Բագրատյանը: