«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Կարինե Մինասյանի ազատվելուց հետո իշխանական կուլիսներում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ նա նշանակվելու է Սերժ Սարգսյանի խորհրդական:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մինասյանին վերը նշված պաշտոնից ազատել են, քանի որ վերջինս վատ հարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Բայց քանի որ Մաքսային Միության հետ կապված բանակցություններն ու խմբի աշխատանքները ինքն էր համակարգում, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը չի ցանկանում անգործ թողնել Կ. Մինասյանին, եւ, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս նրան կնշանակի իրեն խորհրդական:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի մոտ արդեն սովորություն է դարձել «գործազուրկ» նախարարներին խորհրդական նշանակելը: Հիշեցնենք, որ վերջերս էլ խորհրդական նշանակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: