Մոսկվայում դատապարտվել են 15-րդ դարի աստվածաշունչ գողացողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կողոպտիչներին ձերբակալել են այն պահին, երբ փորձում էին աստվածաշնչի հատորներից մեկը վաճառել 19 մլն ռուբլով:

Մոսկվայի մարզային զինվորական դատարանը փակ նիստում դատավճիռ է կայացրել Անվտանգության դաշնային ծառայության երեք նախկին աշխատակիցների վերաբերյալ, որոնք մեղադրվում են հայտնի Գուտենբերգի աստվածաշունչը գողանալու համար. տեղեկացնում է Интерфакс-ը:

Գնդապետ Սերգեյ Վեդիշչևը, մայոր Միխայիլ Լեպկովը և կապիտան Վիկտոր Պուչկան 2009-ին Մոսկվայի պետական համալսարանի գանձատնից հափշտակել են Գուտենբերգի աստվածաշունչը` XV-րդ դարի երկհատորանի գիրքը, որից հետո փորձել են վաճառել այն 40 մլն ռուբլով:

Դատարանի որոշմամբ՝ Վեդիշչևը դատապարտվել է ընդանուր ռեժիմի գաղութում 3,5 տարվա ազատազրկման, Լեպկովը` 1 տարի 2 ամիս ՝ազատ աքսորի, իսկ Պուչկան` 1 տարվա ազատազրկման: Վերջինս դատարանից ազատ է արձակվել` նախնական կալանքի ժամկետը հաշվի առնելով:




Լրահոս