Այսօր` հունիսի 6-ին, մեծ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, ՄԱԿ-ը նշում է Ռուսաց լեզվի օրը: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների օրերի անցկացման նախաձեռնությունն ի հայտ է եղել 2010թ.:
Անգլերենի օրը նշվում է ապրիլի 23-ին, ֆրանսերենինը` մարտի 20-ին, իսպաներենինը` հոկտեմբերի 12-ին, արաբերենինը` դեկտեմբերի 18-ին, և չիներենինը` ապրիլի 20-ին:
ՄԱԿ-ի 7 լեզուների ծառայությունների շարքում աշխատում է Ռադիոյի ռուսական ծառայությունը: Այն ամեն օր եթեր է դուրս գալիս 15-րոպեանոց տեղեկատվական ծրագրով. տեղեկացնում է rosbalt.ru-ն: