Սլավյանսկը լրջորեն տուժել է ռմբակոծությունից  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական բանակին դիմակայող Սլավյանսկը լրջորեն տուժել է նախօրեին իրականացված ռմբակոծությունից: Առաջին անգամ գնդակոծությունն իրականացվում էր քաղաքի տարածքում, հայտնել է քազաքային խորհրդի նախագահը:

Կան զոհեր և վիրավորներ, որոնց ստույգ թիվը հայտնի չէ: Հայտնի է դարձել, որ ուկրաինական բանակն օգտագործել է «Գրադ» համակարգը:

Ռմբակոծությունից տուժել են եկեղեցիներից մեկի տանիքը, քաղխորհրդի շենքը, Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի կողքի բնակելին: Մասնակիորեն փլուզվել են մի քանի ձեռնարկություներ, հիվանդանոցներ և դպրցներ, բազմաբնակարան բնակելի տներ: Վնասվել է նաև գազատարը: Շատ է տուժել Սլավյանսկի արվարձանում գտնվող Սեմյոնովկա գյուղը: Տեղի բնակիչների խոսքով, այնտեղ ոչ մի չվնասված շենք չի մնացել:

Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 5 աշխարհազորային և տեղի բնակիչ, այդ թվում մեկ աղջիկ և մեկ տարեց մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ: Խաղաղ բնակիչները թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում:




Լրահոս