Գարեգին Մելքոնյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

Գարեգին Մելքոնյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1975 թ., 8 ապրիլի, ք. Երեւան

Կրթություն

1992-1997 թթ. – Երեւանի պետական համալսարան, արեւելագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1996-1997 թթ. – ՀՀ առեւտրի, ծառայությունների եւ զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ

1997-1999 թթ. – ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ

1999 թ. – ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ

2000-2001 թթ. – ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ

2001-2002 թթ. – ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ

2002-2005 թթ. – ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ

2005-2011 թթ. – Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրային ներկայացուցիչ

2011 -2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:




Լրահոս