Հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում լինելու է երեվանյան ցուցակ. ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, բայց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին դրույթն արձանագրված է  ԲՀԿ-ի ծրագրում: Այս մասին խորհրդարանում ընթացող 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Արտահերթ ելույթի իրավունք խնդրելով` Սամվել Բալասանյանը նշեց, որ ներկայացնում է սեփական տեսակետը:“Այս ամենը ժամանակավրեպ է, եկեք մեծ հնչեղություն այս պահին չտանք: Ես իմ կարծիքն եմ ասում, մեծամասնական ընտրակարգը պետք է այս պահին: Մենք չունենք երկպալատանի խորհրդարան, անհրաժեշտ է, որ ինչ-որ ներկայացուցչական մարմին ունենանք: Ես կողմ եմ, որ այս պահին որևէ փոփոխություն չլինի, եթե հետագայում ունենանք ձեւավորված քաղաքացիական հասարակություն, կմտածեմնք 100% համամասնական ընտրակարգի մասին”,-հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահը: Սամվել Բալասանյանն ասաց, որ եթե 100 տոկոսանոց համակարգ ներդրվի այս փուլում, ապա լինելու է “երեւանյան ցուցակ” ու հավելեց, թե ո՞վ է ներկայացնելու , ասենք Ջրառատի խնդիրները: Սամվել Բալասանյանը շեշտեց, որ արդեն 4-րդ անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել  մեծամասնական ընտրակարգով ու նկատեց, որ ամեն անգամ ինքն ընտրվել է առավել քանակի ձայներով: “Անընդհատ ասում են այդ պատգամավորները ֆեոդալներ են, օլիգարխներ են, բայց փաստ է չէ՞, որ խնդիրները բարձրացնելու ենք”,-նշեց նա ու հավելեց, որ այս պահին կողմ է, որ գործող համակարգը պահպանվի:  




Լրահոս