Այսօր` հունիսի 12-ին, Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Նախորդ 19 առաջնություններից 5-ը հաղթել են հենց բրազիլացիները, որոնց այդ պատճառով անվանում են «պենտակամպեոններ»:
1950-ին Բրազիլիան ընդունել է առաջին հետպատերազմյան աշխարհի առաջնությունը: Այն ժամանակ վճռորոշ հանդիպման ժամանակ բրազիլացիները զիջեցին Ուրուգվայի հավաքականին 1:2 հաշվով: Այդ խաղին ներկաների թիվը բացարձակ ռեկորդային էր` վաճառվել էր 173 հազար 850 տոմս, սակայն հանդիսատեսի թիվը կազմում էր 200 հազար մարդ:
ԱԱ-2014-ի մեկնարկային խաղին, որը կայանալու է Սան-Պաուլուի «Արենե Կորինիանսում», տան տերերը աշխարհում ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Նեյմարի գլխավորությամբ, կհանդիպեն Խորվաթիայի հավաքականի հետ:
Սան-Պաուլուի «Արենե Կորինինտիանս» մարզադաշտը
Հետաքրքրական է, որ խորվաթներին 1998-ից անվանում են «եվրոպական բրազիլացիներ»: Այն ժամանակ Խորվաթիայի հավաքականը հասել էր մինչև կիսաեզրափակիչ: Բացի այդ՝ խորվաթների հավաքականի ներկայիս կազմում կա բրազիլացի` Դոնեցկի »Շախտյորի» հարձակվող Էդուարդո դա Սիլվան, որը ծնվել է Ռիոյում 2002թ., ստացել Խորվաթիայի քաղաքացիություն և սկսել հանդես գալ այդ երկրի հավաքականում:
«Ա» խմբում Բրազիլիայի և Խորվաթիայի հետ մեկտեղ հանդես կգան նաև Քամերունի և Մեքսիկայի հավաքականները. տեղեկացնում է BBC-ն:
Armlur,am-ը հիշեցնում է, որ ԱԱ-2014-ի բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: