2013 թվականին Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների քանակը ավելացել է 17.7%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 899 հազար` հիմնականում պայմանավորված ֆիզիկական անձ-հաճախորդների քանակի ավելացմամբ: Ֆիզիկական անձ-հաճախորդների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18.3%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 823 հազար: Իրավաբանական անձ-հաճախորդների քանակն ավելացել է 5.1%-ով և տարեվերջին կազմել 76.2 հազար:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել է 19.4%-ով և կազմել 2 միլիոն 505 հազար: Իրավաբանական անձանց հաշիվների քանակն ավելացել է 7.0%-ով և տարեվերջին կազմել 140 հազար: Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել է 20.2%-ով և կազմել 2 միլիոն 364 հազար: