Քառյակի 12 կետանոց պահանջների մեծամասնությունը համարյա ընդգրկված է կառավարության ծրագրի մեջ, և դրանցից ոչ մեկ անպատասխան չի մնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով հարյուրտոկոսնոց համամասնական ընտրակարգին անցնելուն և ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարկելուն՝ նա ասաց. «Հարյուրտոկոսանոց համամասնականի վերբերյալ ԱԺ-ում քննարկում գնացել է, և մենք հայտնել ենք մեր կարծիքը: Կարևոր է, թե ինչ ձևով և ինչ համամասնությամբ այն կկազմավորվի: Քաղաքակնության մեջ ես ոչինչ չեմ բացառում, այդ թվում՝ ցուցակների խնդիրը»:
Անդրադառնալով ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի թեմային՝ նա նախ փորձեց շրջանցել այն` նշելով, որ շատ չի արժևորում վերջինիս:
«Մենք ԱԺ-ում արդեն հայտարարել ենք, որ մեր մայրենի լեզուն հայերենն է, և ես Կիսելյովին շատ լուրջ չեմ վերաբերվում», – նշեց նա և դատապարտեց այն հանգամանքը, որ Կիսելյովը «Համերով» էր եկել ԱԺ բակ: