Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ կարող են սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ քննարկել նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:
Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի 12 պահանջից մեկն էլ 100 տոկոս համամասնականի անցնելն է:
«Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով՝ նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը՝ ևս», -ասաց Բաղդասարյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը և հավելեց, որ պետք է աշխատեն պաշտպանել սպառողներին, բայց նաև պետք է ելնեն նրանից՝ կան այդ հնարավորությունները, թե՝ ոչ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խմբակցության ղեկավարը պարզել է՝ միմյանց փոխարեն քվեարկության հետ կապված դեպքեր եղել են, թե՝ ոչ: ՀՀԿ խմբակցության պատասխանեց, որ նայել է կադրերը, և չի նկատել նման դեպքեր: Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ իրենց պատգամավորներին հորդորել են միմյանց փոխարեն չքվեարկել:
«Նման տիպի արջի ծառայությունների կարիք մենք չունենք»,-եզրափակեց Բաղդասարյանը: