Դոնեցկի մարզի Ստեպանովկա բնակավայրի մոտ ընթացող մարտերի արդյունքում հինգշաբթի 40 աշխարհազորային է սպանվել. հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս տվյալներով՝ աշխարհազորայինների կորուստները կազմել են «12 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և 40 զինյալ, որոնք մեծ քանակությամբ զենք էին տեղափոխում»:
Պաշտպանության նախարարությունում պնդում են, որ «ուկրաինացի զինծառայողները ոչնչացրել են 2 զրահամեքենա, 2 ԿամԱԶ, որոնց վրա տեղադրված էին 12,7 միլիմետրանոց գնդացիրներ»:
Գերատեսչությունը հայտարարում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն Պետական սահմանապահ ծառայության հետ մեկտեղ վերահսկում են պետական սահմանի հատվածը Լուգանսկի մարզի հյուսիսում և Դոնեցկի մարզի հյուսիսում. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: