Եթե ես ընտրություններին անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ. ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը համոզված է, որ եթե ինքը Հրազդանի քաղաքապետ դառնար, Հրազդանը կդառնար քաղաքակրթության կենտրոն,-այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: “Ես կլինեի ժողովրդի իրավունքների պաշտպանը: Եթե ես ընտրություններին անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ, նա կազատվեր մի քանի կաշառակերներից` Կովալից, Արամ Դանիելյանից”,- նշեց Սասուն Միքայելյանը: ՀԱԿ ներկայացուցչի խոսքով՝ “մեկ է՝ էս երկրում ամեն ինչ փոխվելու է”: “Վաղը վիճակը փոխվելու է: Հիմա Հայաստանում ապագա չեմ տեսնում: Բայց մարդիկ կամաց-կամաց իրենց միջից հանում են վախի զգացողությունը:
Ս. Միքայելյան . Եթե ես քաղաքպետ դառնայի Հրազդանը կդառնար քաղաքակրթության կենտրոն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ