Նախագահը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել:Վուլֆի խոսքերով՝ Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որը կվայելի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը: “Վերջին օրերի եւ շաբաթների իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ այդ վստահությունը եւ իմ աշխատանքի հնարավորությունները զգալիորեն տուժել են,- ասել է Վուլֆը` հնարավոր չհամարելով իր հետագա պշտոնավրությունը: Նախագահին փոխարինողի անունը հայտնի չէ: Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի շուրջ սկանդալ ծավալվեց անցյալ տարվա դեկտեմբերից. նա մեղադրվում է, սեփական անունն ու լիազորություններն օգտագործելով, ֆինանսական շահ ստանալու մեջ: Վերջին սոցհարցումների համաձայն՝ Գերմանիայի քաղաքացիների 84%-ի կորցրել է վստահությունը նախագահի նկատմամբ: 




Լրահոս