Շվայնշտայգերը ցանկանում է տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշել է հեռանալ գերմանական ակումբից և տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ». հայտնում է  Daily Mail-ը:

Հայտնում են, որ կիսապաշտպանը դեմ չէ կրկին միանալ Լուի վան Գալի հետ, ով ԱԱ-2014-ից հետո գլխավորելու է «Մանչեստեր Յունայթեդ»-ը:

Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոնին վճարել 20 մլն եվրո ֆունտ:

Գերմանիայի այս առաջնությունում Շվայնշտայգերը մյունխենցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում:  29- ամյա կիսապաշտպանի օգտին գրանցված է 4 գոլ և 5 գոլային փոխանցում:




Լրահոս