Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն հունիսի 27-ին Բրյուսելում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:
«Ուկրաինայի,Մոլդովայի և Վրաստանի հետ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին Բրուսելում: Դա տեղի կունենա արդեն մոտակա օրերին», – մեջբերում է նրա խոսքն УНИАН-ը:
Հանսենն ուշադրություն է դարձրել հեռախոսային խոսակցության վրա, որը տեղի է ունեցել հինգշաբթի Եվրահանձնաժողովի նախագան Ժոզե Մանուել Բարոզուի և Ուկրանայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև:
«Նրանք խոսել են Ուկրաինայում իրավիճակի մասին: Նախագահը ողջունել է Պորոշենկոյի ուղիղ շփումը նախագահ Պուտինի հետ, և կոչ է արել Ռուսաստանին իրականացնել Ուկրաինայում իրավիճակի ապառազմականացման խոստումը», – ասել է Հանսենը: