«Բարսելոնան» 5 մլն եվրո պետք է վճարի Սեսկ Ֆաբրեգասին՝ «Չելսի» տեղափոխվելու համար: Հենց այդքան էր ֆուտբոլիստը ժամանակին իր իսկ գրպանից վճարել կատալոնական ակումբ վերադառնալու համար:
Ըստ պայմանագրի՝ ակումբն այդ գումարը պիտի վերադարձնի Ֆաբրեգասի հետ բաժանման դեպքում:
Նշվում է, սակայն, որ կատալոնացիները չեն ուզում կատարել պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունը: