«Ես կարծում եմ, որ մեծամասնականով կուսակցությունն առաջադրում է ուժեղ մարդկանց»:
Իսկապես աննախանձելի է «Օրինաց երկրի» վիճակը: Պատկերացրե՛ք, թե այս կուսակցությունն ինչքան է «հյուծվել», որ Լավանդայի Արայիկը կարող է ուժեղ մարդկանցից համարվել: Իսկ ինչքա՞ն կարելի է գնահատել Ա.Հայրապետյանի ուժն ու կարողությունը… Որքան հայտնի է, նա տարբեր ընտրությունների է մասնակցել, ընդ որում, ոչ միայն խորհրդարանում, ու երբեւէ հաջողության չի հասել ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում: Ավելին, եթե գոնե մեկ անգամ նորաթուխ ՕԵԿ-ականն ընտրական նշաձողը կարողանար հաղթահարած լինել, հաջողության մասին հնարավոր կլիներ խոսել: Թեեւ պատահականություններն օրինաչափության չեն վերածվում: