ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր բանակում և գործարար աշխարհում Ասադին աջակցող բոլոր սիրիացիներին կոչ է արել դեմ գնալ նախագահին,-հաղորդում է Associated Press-ը : Քլինթոնը նաեւ ասել է, որ եթե Ասադին աջակցողները հրաժարվեն մասնակցել իրենց համերկրացիների դեմ պատերազմին, իրենց քույրերն ու եղբայրներն իրենց կընդունեն` որպես հերոսների: Ակտիվիստների հաշվարկով`Ասադի դեմ սկսված եւ 11 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում Սիրիայում 7500 մարդ է մահացել:
Հիլարի Քլինթոնը բոլոր սիրիացիներին կոչ է անում դեմ գնալ Ասադին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ