Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է:”Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք ,ոչ մի բողոք քաղաքացիներիցե սկզբունքով”,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն անդրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով: “Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը”,- շեշտել է քաղաքապետը:Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը: “2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև նոր ներդրողներ ներգրավելով”,- նշել է Տարոն Մարգարյանը:Այս մասին armlur.am -ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տարոն Մարգարյանը հանդիպել է առողջապահական հաստատությունների տնօրենների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ