Փետրվարի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի փորձարկում-շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տարածած հաղորդագրությունից։Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից “Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով” (2010-2012 թթ.) նախատեսվեց ներդնել Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ` հինգ նոր սեյսմիկ կայաններով, որոնք հագեցված կլինեն ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:Ստեղծվող համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ կգնահատվի Երևան քաղաքի տարբեր տեղամասերում երկրաշարժի ուժգնության ազդեցությունը, ինչն էլ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:ԱԻՆ ՍՊԱԾ մասնագետները կներկայացնեն նոր համակարգը, այնուհետև այցելություն կկազմակերպվի համակարգի “Դավիթաշեն” սեյսմիկ դիտակայան, որից հետո ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում արհեստական երկրաշարժի միջոցով կիրականացվի նոր համակարգի փորձարկումը։
Երեվանում արհեստական երկրաշարժ կկազմակերպվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ