ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվողները, ինչպես հայտնի է, արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Լսել եմ, որ կուսակցությունները նույնիսկ բջջային օպերատորների կողմից առաջարկվող հեռախոսներ են նվիրում իրենց ապագա ընտրողներին: Հետաքրքիր է, թե ինչ պայմանավորվածությամբ են համագործակցում քաղուժերն ու օպերատորները, եւ արդյոք նրանց միջեւ արդեն կնքվել են մեծաքանակ գնումների պայմանագրեր:

 Արմեն Գասպարյան, 38 տարեկան, ճարտարագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հեռախոսների մեր պորտֆոլիոն մենք առաջարկում ենք բոլորին, այնպես որ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է գնել հեռախոս «Orange»-ի խանութներից սեփական օգտագործման կամ նվերի նպատակով: Որպես օպերատոր եւ հեռախոսների դիստրիբյուտոր` մեր խնդիրն է ապահովել ապրանքի լավ որակ, վաճառքի եւ հետվաճառքային լավ սպասարկում:

«Օրանժ» ընկերության հանրային կապերի
պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` բջջային կապի երեք օպերատորներն էլ հերքում են  (մյուս երկուսի պատասխաններն արդեն տպագրվել են) հեռախոսների մեծաքանակ վաճառքի կամ նվիրատվության մասին տեղեկությունները: Չորրորդ օպերատոր Հայաստանում, ինչպես հայտնի է, չկա: Ուստիեւ «անհայտ» է մնում, թե քաղաքական ուժերը որ օպերատորից ու ինչ պայմաններով են օգտվում` որպես ընտրակաշառք բջջայիններ բաժանելով:




Լրահոս