Փետրվարի 23-ին հրավիրված Իջեւանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Կրկին նիստին չէին ներկայացել նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարազատ կամ կողմնակից ավագանու 6 անդամները: Հետաքրքիր է` ընտրողները, նրանց ձայն տալով, պատվիրել են ավագանու նիստերին մասնակցե՞լ, թե՞ բոյկոտել դրանք: «Հայացք» թերթին տված հարցազրույցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս հարցին իր կողմից միջամտություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի տեսնում: «Չեմ կարծում, որ իմ միջամտությունը տեղին է, քաղաքապետն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ կկարգավորի»,-ասել է Ա.Ղուլարյանը: Փաստորեն, մարզպետի լավատեսությունը չի արդարանում: Իսկ իջեւանցիներն ավելի վճռական քայլեր են ակնկալում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից: Հավելենք, որ նիստերը բոյկոտող ավագանու անդամների մի մասի հարազատները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում քաղաքապետարանում կամ դրա ենթակայությամբ գործող հիմնարկներում: Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի ինտերնետային կայքում հարցում է տեղադրված` «Վարդան Ղալումյանը պե՞տք է կադրային մեծ փոփոխություններ կատարի»: Հարցմանը մասնակցել է 408 հոգի, որոնցից 77 տոկոսը կադրային մեծ փոփոխություններին կողմ է արտահայտվել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՂՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ