ԱԺ-ն կողմ քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծին: Օրինագիծն անցել է 67 կողմ, 1 դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծին կողմ է քվեարկել միայն կառավարող կոալիցիան, իսկ ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Ընդդիմությունը օրենքի նախագիծը անընդունելի է համարում, քանի որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաև նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: 




Լրահոս